Դեյվ Էգերս՝ «Բոլորը»։
- Arpi Oskanyan

- Jul 5, 2025
- 1 min read
Գրված անտիուտոպիա ժանրում, այս ստեղծագործությունը կգրավի ձեզ և այլևս բաց չի թողնուի։
Դինամիկ և ժամանակակից, բազմաշերտ և դրամատիկ։
Գիրք թվային բռնապետության մասին է։ Աշխարհի մասին, որտեղ այլևս չկա մարդկային ոչինչ, այլ վերահսկվող զանգված և հասարակական կարծիք։
Գլխավոր հերոսուհին փորձում է փրկել աշխարհը՝ իր աշխարհը։ Աշխարհ, որը նա կարոտում է, աշխարհ՝ լի ջերմությամբ, սիրով և մարդկայնությամբ։
Նա աշխատանքի է անցնում «Բոլորը» ընկերությունում՝ միակ նպատակով՝ ոչնչացնել այն ներսից ։
Նա ցանկանում է բացահայտել տեղի ունեցողը, ցույց տալ մարդկանց, որ իրենց մանիպուլացվում են, վերահսկվում են և զրկվում են ընտրության իրավունքից։
Նա ցանկանում է ի ցույց դնել, որ բնությունը փրկելու մասին գեղեցիկ կարգախոսների հետևում թաքնված է իշխանության մոլուծքը։
Ընտրած ճանապարհին նրան սպասում են հիասթափությունը, ցավը և շատ այլ բաներ ։
Գիրքը կարդալիս դուք կտաք ձեզ հարցեր որոնց դժվար է պատասխանել միանշանակ։
Ի՞նչն է ավելի կարևոր՝ ազատությունը, թե՞ բռնության բացակայությունը. սխալներ թույլ տալու իրավունքը, թե՞ լիակատար վերահսկողությունը և կայունությունը. բնությունը, թե՞ մարդը դրանում։
Ես խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիրքը և վստահ եմ, որ այն կդառնա ձեր գրապահարանի արժանի գոհար։
Comments