top of page
Արփի Օսկանյան


«Կալլոկաին» Կարին Բոյե
Հազվադեպ է ինձ վիճակվել կարդալ ստեղծագործություն, որն իր մեջ միաժամանակ կրում է բացարձակ հուսահատություն և անսահման հավատ մարդու հանդեպ։ «Կալլոկաին» վեպը խոստովանություն է, առակ և խոստում՝ նրբորեն միահյուսված մեկ պատմության մեջ։ Մարտիկ Լեո Կալլը հավատում է գաղափարին, այն մեծ բարիքին, որն այդ գաղափարը խոստանում է, և պատրաստ է հանուն դրա սխրանքի։ Նրա նպատակն է հաղթահարել մարդուն իր մեջ՝ հրաժարվել զգացմունքներից ու հույզերից, ձուլվել ամբոխին և դառնալ իդեալական «մարդկային նյութ»։

Arpi Oskanyan
Sep 82 min read


«Ընթերցողը»՝ վեպ / Հեղինակ՝ Բեռննհարդ Շլինկ։
«Հաջորդ անգամ ես տեսա Հաննային դատարանի դահլիճում։ Սա ոչ առաջին, ոչ էլ ամենախոշոր դատավարություններից էր, որ կապված էր համակենտրոնացման ճամբարների հետ»։ Ոչ ծավալուն այս վեպում Շլինկին հաջողվել է վարպետորեն ձևակերպել հասարակությանը և անհատին վերաբերող ֆունդամենտալ հարցեր՝ անցյալի իմաստավորման, կրթության, կոլեկտիվ և անհատական մեղքի ու պատասխանատվության, արժեքների և արժանապատվության մասին։ Ի՞նչ անել, երբ բացահայտում ես հանցագործի մարդու մեջ, ում կարծում էիր, թե ճանաչում ես, և ու

Arpi Oskanyan
Feb 42 min read


Դեյվ Էգերս՝ «Բոլորը»։
Գրված անտիուտոպիա ժանրում, այս ստեղծագործությունը կգրավի ձեզ և այլևս բաց չի թողնուի։ Դինամիկ և ժամանակակից, բազմաշերտ և դրամատիկ։ Գիրք...

Arpi Oskanyan
Jul 5, 20251 min read


Բարելավեք ձեր մասնագիտական արդյունավետությունը գործարար էթիկետի միջոցով
Խիստ մրցակցային բիզնես աշխարհում մասնագիտական կերպարը պահպանելը հաջողության գրավականն է: Որպես մասնագետ ներկայանալու, հաճախորդներին ու գործընկերներին տպավորելու միջոցներից մեկը էթիկետի և արարողակարգի հմտությունները կատարելագործելն է: Ահա թե որտեղ ես կօգնեմ ձեզ: Աշխարհը բազմազան է, բարդ և բազմաշերտ ու մենք բոլորս տարբեր ենք։ Իսկ երբեմն էլ դժվար է գտնել մեզ միավորող թելերը՝ մենք հաճախ մոռանում ենք դրանց մասին։ Գինը, որ վճարում ենք թանկ է՝ մենք կորցնում ենք հնարավորությո

Arpi Oskanyan
Jul 4, 20251 min read


Ինչի՞ն եմ ես հավատում։
Սա մի հարց է, որը ինքս ինձ բազմիցս տվել եմ։ Հնարավոր է՝ սա նույնիսկ հարց է, որի պատասխանները գտնելուն կարող եմ նվիրել կյանքս։ Ես հավատում եմ մարդկությանը՝ ոչ միայն որպես հասկացության, այլև որպես հիացմունքի արժանի մի բանի և զարմանում եմ, թե ինչպես մեզ շրջապատող բոլոր ողբերգությունների մեջ մարդիկ իրենց մեջ գտնում են բարություն և սեր։ Ես հավատում եմ լուսավորչությանը և կրթությանը։ Ես խորապես համոզված եմ, որ լուսավորչությունը ի զորում է փոխել մեզ և իրապես ազատ դարձնել։ Ազատ նախապա

Arpi Oskanyan
Jul 4, 20251 min read
bottom of page