top of page

Ինչի՞ն եմ ես հավատում։

  • Writer: Arpi Oskanyan
    Arpi Oskanyan
  • Jul 4
  • 1 min read

Updated: Jul 5

Սա մի հարց է, որը ինքս ինձ բազմիցս տվել եմ։ Հնարավոր է՝ սա նույնիսկ հարց է, որի պատասխանները գտնելուն կարող եմ նվիրել կյանքս։


Ես հավատում եմ մարդկությանը՝ ոչ միայն որպես հասկացության, այլև որպես հիացմունքի արժանի մի բանի և զարմանում եմ, թե ինչպես մեզ շրջապատող բոլոր ողբերգությունների մեջ մարդիկ իրենց մեջ գտնում են բարություն և սեր։


Ես հավատում եմ լուսավորչությանը և կրթությանը։ Ես խորապես համոզված եմ, որ լուսավորչությունը ի զորում է փոխել մեզ և իրապես ազատ դարձնել։ Ազատ նախապաշարմունքներից, ազատ քարոզչության թույնից և ազատ չարությունից։


Ես հավատում եմ սիրուն։ Գուցե դա սենտիմենտալ է հնչում, բայց ես հավատում եմ դրան՝ ոչ միայն նեղ իմաստով, այլև հնարավոր ամենալայն իմաստով՝ սկսած անհատի հանդեպ սիրուց մինչև այս գեղեցիկ կապույտ երկրագնդի հանդեպ սերը, որը մենք անվանում ենք ԱՇԽԱՐՀ։


Ես հավատում եմ մարդու ազատ և արժանապատիվ կյանքի իրավունքին։ Ես նաև հավատում եմ յուրաքանչյուր մարդ ունի ընտրություն իրավունք։


Ես հավատում եմ, որ մեկ մարդը կարող է փոխել աշխարհը։


Ես նաև հավատում եմ, որ ստեղծագործելու ունակությունը բնության մեզ տված ամենագեղեցիկ պարգևն է։ Ես հավատում եմ, որ մշակույթը հիասքանչ է, բայց իրական հրաշքը կայանում է նրանում, որ այն ստեղծում է մարդը։


Ես հավատում եմ շատ այլ բաների, և դրանցով կկիսվեմ ձեզ հետ իմ բլոգում։

Comments


Արփի Օսկանյան

+374 91 244488

  • Instagram
  • Facebook
  • Linkedin

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ

bottom of page