Ապուր ուտելու նուրբ արվեստը
- Arpi Oskanyan

- 2 days ago
- 1 min read
Համաձայնել, որ քիչ բան կարող է համեմատվել թանձր հոտով ու համով, հաճախ գունավոր, եբեմն նույնիս գունագեղ ապուրի հետ։
Իսկ երբ վատառողջ ես, ինչը՝ իհարկե, հազվադեպ է պատահում մեզ հետ, կամ պատուհանից այն կողմ մռայլ ու սառը եղանակ է, տաք ապուրի ափսեն կարող է հրաշքներ գործել։
Բայց որքան էլ ապուրը հաճելի լինի, հաճախ հարց է առաջանում․
ինչպե՞ս այն ուտել գեղեցիկ և էլեգանտ՝ պահպանելով սեղանիակցման կանոնները։
Եվ այսպես.
Ինչպե՞ս հավաքել ապուրը գդալի մեջ
Ապուրը գդալի մեջ հավաքում են՝ այն շարժելով ձեզանից հակառակ ուղղությամբ։ Այս շարժումը թույլ է տալիս խուսափել հագուստի վրա հեղուկի թափվելուց և համարվում է սեղանի վարքականոնի ընդունված ձևը։
Ինչպե՞ս ուտել ափսեի պարունակություն
Սկզբում կարելի է վայելել արգանակը, իսկ եթե ապուրի մեջ կան բանջարեղենի կամ մսի խոշոր կտորներ, դրանք կարելի է կտրատել դանակով և պատառաքաղով, ապա ուտել փոքր բաժիններով։
Ի՞նչ անել, երբ ավարտել եք
Երբ ավարտել եք ուտել, գդալը դրեք ափսեի մեջ՝6:30 կամ 4:20 դիրքերում՝ ժամացույցի սլաքներին համապատասխան։ Սա սպասարկող անձնակազմի համար հստակ նշան է, որ դուք ավարտել եք և նրանխ կարող են փոխել սպասքը։
Եզրակացություն
Սեղանի վարքականները երբեք չեն սահմանափակում մեզ։ Ընդհակառակը՝ դրանք օգնում է, որպեսզի նույնիսկ ամենապարզ ուտեստը վայելենք վստահ ու նրբագեղ կերպով։
Comments